top of page

Բրեդ Փիթը հասանելիություն է ստացել Անջելինա Ջոլիի անձնական նամակագրությանը

  • Writer: Ani
    Ani
  • 2 hours ago
  • 1 min read

ree

Դերասան Բրեդ Փիթը հասանելիություն է ստացել նախկին կնոջ՝ Անջելինա Ջոլիի, անձնական նամակագրությանը։ Այս մասին հայտնում է People-ը, փոխանցում է gazeta.ru-ն։

62-ամյա Փիթը հաղթել է Ջոլիի հետ դատական ​​​​գործընթացում։

Լոս Անջելեսի դատարանը դերասանուհուն պարտավորեցրել է Փիթին փոխանցել գինեգործարանի գործին վերաբերող մի քանի գաղտնի անձնական հաղորդագրություններ։

«2025 թվականի հոկտեմբերի վերջին Փիթի ներկայացուցիչները դատարան էին ուղարկել Ջոլիի էլեկտրոնային նամակագրությունը իր թիմի հետ։ Այդ նամակագրությունից կարելի է եզրակացնել, որ Փիթը Ջոլիի դեմ 35 մլն դոլարի հայց է ներկայացրել վնասի փոխհատուցման համար, ինչպես նաեւ, որ նա ստիպված է վճարել փաստաթղթերի պատրաստման ծախսերը, որոնք կարող են հաստատել կամ չհաստատել վնասը»,-հայտարարել Է Ջոլիի փաստաբանը։

Դատական փաստաթղթերում դերասանն ընդգծել է, որ իր թիմը Ջոլիին 55 մլն դոլար է առաջարկել գինու գործարանում նրա մասնաբաժնի համար, սակայն նա հրաժարվել է նրա հետ բանակցություններից և վաճառել բաժնեմասը Stoli ընկերությանը:

Ինքը՝ Ջոլին, հայտարարել է, որ հրաժարվել է չհրապարակման մասին համաձայնագիր ստորագրելու Փիթի պահանջի պատճառով, որը թույլ չէր տա նրան քննարկել ոչ միայն վաճառքը, այլեւ իրենց անձնական կյանքը: Բրեդ Փիթը և Անջելինա Ջոլին ամուսնացել են 2014 թվականին և բաժանվել 2016 թվականին։

1/2464
bottom of page