Դիլիջանի թունելը հոսանքազրկված է․ մանրամասներ
- Ani

- 14 hours ago
- 1 min read

Դիլիջանի թունելն արդեն որոշ ժամանակ է ինչ հոսանքազրկված է։ Այս մասին հայտնում էՃանապարհային դեպարտամենտը։
«Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։05-ի դրությամբ, էլեկտրական ենթակայանի վթարի պատճառով տեղի է ունեցել Դիլիջանի թունելի հոսանքազրկում։ Վարորդներին տվյալ հատվածով երթևեկելիս հորդորում ենք լինել ուշադիր»,- ասված է հաղորդագրությունում։
Դեպարտամենտից նշում են, որ հոսանքազրկման մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրեն։




















