top of page

Forbes-ը ներկայացրել է 2025 թվականի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակը

  • Writer: Ani
    Ani
  • 6 hours ago
  • 1 min read

ree

Forbes ամսագիրը հրապարակել է 2025 թվականի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը։ Ինչպես և սպասվում էր, ցուցակը գլխավորում է «Ալ-Նասրի» և Պորտուգալիայի հավաքականի ավագ, հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն։

Ռոնալդուի տարեկան եկամուտը կազմում է 280 միլիոն դոլար՝ 230 միլիոնը խաղադաշտում և 50 միլիոնը՝ խաղադաշտից դուրս վաստակած գումար։

Երկրորդ տեղում է «Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին՝ տարեկան 130 միլիոն դոլար եկամուտով (60 + 70)։ Լավագույն եռյակը եզրափակում է «Ալ-Իթիհադի» ֆրանսիացի հարձակվող Կարիմ Բենզեման՝ 104 միլիոն դոլար եկամուտով (100 + 4)։

Լավագույն տասնյակում են նաև․

  • Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ») – 95 միլիոն դոլար

  • Էրլինգ Հալանդ («Մանչեսթեր Սիթի») – 80 միլիոն դոլար

  • Վինիսիուս Ժունիոր («Ռեալ Մադրիդ») – 60 միլիոն դոլար

  • Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ») – 55 միլիոն դոլար

  • Սադիո Մանե («Ալ-Նասր») – 54 միլիոն դոլար

  • Ջուդ Բելինգհեմ («Ռեալ Մադրիդ») – 44 միլիոն դոլար

  • Լամին Յամալ («Բարսելոնա») – 43 միլիոն դոլար

1/2361
bottom of page