top of page

Ուկրաինային անհրաժեշտ է Միացյալ Նահանգների անխափան օգնությունը․ Զելենսկի

  • Writer: Ani
    Ani
  • 2 hours ago
  • 1 min read

Ուկրաինայի հակաօդային պաշտպանության համակարգին առնչվող խնդիրը հրթիռների պաշարների նվազումը չէ, այլ հարձակումների ժամանակ Ռուսաստանի օգտագործած հրթիռների թվի զգալի աճը։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշելով՝ Ուկրաինան ստացել է ավելի շատ ՀՕՊ համակարգեր, բայց Ռուսաստանը զգալիորեն մեծացրել է հրթիռների, մասնավորապես՝ բալիստիկ հրթիռների օգտագործումը։ Ռուսաստանը շարունակում է ավելացնել զենքի արտադրությունը՝ ստանալով բաղադրիչներ առանձին երկրներից և մասնավոր ընկերություններից։


«Նրանք բաղադրիչներ են ստանում, ցավոք, գործընկեր երկրներից, մասնավոր հատվածից։ Սակայն այդ հրթիռները արտադրելու նրանց կարողությունը պետք է նվազեցվի, բայց դա դեռ տեղի չի ունենում», - ասել է Զելենսկին։


Նա ընդգծել է, որ Patriot համակարգերի համար նախատեսված PAC-3 հրթիռները մնում են միակ արդյունավետ հակաբալիստիկ հրթիռային համակարգը։


Հետևաբար, Ուկրաինային անհրաժեշտ է ՀՕՊ հրթիռների մատակարարումների ավելացում և գործընկերների, առաջին հերթին՝ Միացյալ Նահանգների անխափան օգնություն։

1/2505
bottom of page