top of page

«Viva»-ում խափանումներ են գրանցվել

  • Writer: Ani
    Ani
  • 16 minutes ago
  • 1 min read

ree

«Վիվա Արմենիա» ընկերության մատուցած ծառայությունների հասանելիությունը սահմանափակվել է ցանցի ենթահամակարգերից մեկի վթարի պատճառով։ Այս մասին հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։ «Վթարի պատճառով առանձին տարածքներում հնարավոր է տվյալների փոխանցման ծառայությունների սահմանափակ հասանելիություն։ Այժմ գործում է ռեզերվային համակարգը», - ասված է հաղորդագրությունում։ Նշվում է, որ տեխնիկական թիմն անհրաժեշտ միջոցներ է ձեռնարկում ցանցի կայունացման ուղղությամբ։

©️ 1991 - 2025 Երկիր Օրաթերթ

1/2480
bottom of page