top of page

«Կասկած չունենք՝ պատճառն այն է, որ խմբագիրը աջակցել է եկեղեցուն, կաթողիկոսին». Պետական ֆինանսական աջակցությունից զրկել են Գրողների միության երիտասարդական գրական թերթին

  • Writer: Ani
    Ani
  • 54 minutes ago
  • 1 min read

ree

«Ակն ընդ ական» վավերագրողների համայնքը հայտարարություն է տարածել Գրողների միության երիտասարդական թերթին՝ «Գրեթերթին» պետական ֆինանսական աջակցությունից զրկելու կապակցությամբ.

«Գրաքննությամբ աչքի ընկնող «Քաղաքացիական պայմանագիրը» այժմ էլ դուրս է եկել երիտասարդ գրողների դեմ։

Պետական ֆինանսական աջակցությունից զրկել են Գրողների միության երիտասարդական գրական թերթին՝ «Գրեթերթին»։

Մենք կասկած չունենք, որ այս ֆինանսազրկմամբ գրաքննությունն արվել է այն պատճառով, որ 19 տարվա թերթի խմբագիր, գրող Գուրգեն Խանջյանն աջակցել է Հայ առաքելական եկեղեցուն, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին և գերեվարված անմեղ հոգևորականներին։

«Գրեթերթը» Հայաստանի Հանրապետության միակ գրական-երիտասարդական թերթն է, որը տարիներ շարունակ հարթակ է եղել երիտասարդ գրողների համար իրենց ստեղծագործությունները ներկայացնելու։ «Ակն ընդ ական» համայնքից շատերը նույնպես իրենց աճը սկսել են Գրեթերթից և շարունակում էին իրենց աշխատանքները տպագրել թերթում։

Կոչ ենք անում գրողներին, ընթերցասերներին ու մշակութային գործիչներին դատապարտել այս գրաքննությունը, որն իրականացրել են գրականության և երիտասարդության դեմ՝ զրկելով պետական աջակցությունից։

Եվ կոչ ենք անում գործարարներին, մտահոգ մարդկանց, ովքեր հնարավորություն ունեն,  աջակցեն «Գրեթերթին», որպեսզի շարունակի իր առաքելությունը՝ տալով երիտասարդ գրողներին կայանալու հարթակ, ինչպես նաև ընթերցողին ներկայացնի նորանոր գրական գործեր։ Խոսքը 2 միլիոն 3 հարյուր հազար դրամի մասին է։

Հարկ է նշել նաև, որ պետական աջակցությունը քաղաքացիների հարկերից է գոյանում, այդ թվում՝ գրողների, ոչ թե Նիկոլ Փաշինյանի, դրա համար է կոչվում պետական, ոչ թե նիկոլական աջակցություն։

«Ակն ընդ ական» վավերագրողների համայնք»։

1/2437
bottom of page