Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը նշանակվեց Գյումրու թիվ 2 պոլիկլինիկայի տնօրեն
- Ani

- 1 hour ago
- 1 min read

Oragir.News-ի թղթակցի փոխանցմամբ` Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի որոշմամբ Աննա Հակոբյանի մորաքրոջ թոռը` Վահագն Մկրտչյանը նշանակվել է Գյումրիի թիվ 2 պոլիկլինիկայի տնօրեն։
Նշենք, որ Վահագն Մկրտչյանը զբաղեցնում էր նույն պոլիկլինիկայի փոխտնօրենի պաշտոնը։
Հիշեցնենք, որ մասնագիտությամբ ատամնաբույժ Վահագն Մկրտչյանը 2023 թվականի մարտից, մինչեւ ՔՊ-ի «Բալասանյան դաշինքի» հետ հուշագրի խզումը, զբաղեցնում էր Գյումրիի փոխքաղաքապետի պաշտոնը։ Վահագն Մկրտչյանը փոխքաղաքապետ աշխատաժած ժամանակահատվածում հայտարարել է, որ իր տոհմը Գյումրիում ունի 200-ից ավելի պատմություն։
Նշենք, որ 30-ամյա Վահագն Մկրտչյանը 2021 թվականի ապրիլից մինչև փոխքաղաքապետի աթոռը զբաղեցնելն իր մասնագիտությամբ էր աշխատում։




















