top of page

Ռուբեն Մխիթարյանն ազատ կարձակվի

  • Writer: Ani
    Ani
  • Nov 18
  • 1 min read

ree

Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Վազգեն Ռշտունու, վերացրեց փաստաբան Ռուբեն Մխիթարյանի խափանման միջոց կալանքը, հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։

«Մեկնում եմ «Արթիկ» ՔԿՀ, որտեղից շուրջ 1 ամիս կալանքի տակ գտնվող մեր ընկերը ազատ կարձակվի:

Տարոսը մյուս բոլոր քաղբանտարկյալներին»,- գրել է Հարությունյանը:


Հիշեցնենք՝ Ռուբեն Մխիթարյանին ձերբակալել, ապա կալանավորել էին Գյուրիմում, հաջակցություն Վարդան Ղուկասյանի տեղի ունեցած ինքնաբուխ հավաքի ժամանակ։ Այդ օրը բազմաթիվ մարդիկ էին հավաքվել Գյումրու քաղաքապետարանի մոտ՝ իրենց դժգոհությունը հայտնելով Վարդան Ղուկասյանին ձերբակալելու որոշման դեմ։ Ոստիկանությունը ուժի գործադրմամբ տասնյակ քաղաքացիների էր ձերբակալել, դրան հաջորդել էին կալանավորումներ։

bottom of page