top of page

«Մասնակցությունը ուղիղ 2 անգամ բարձր է եղել, քան 2021–ին». Իոաննիսյանը ներկայացրել է խախտումների դեպքերը

  • Writer: Ani
    Ani
  • 4 hours ago
  • 2 min read

ree

«Անկախ դիտորդ» առաքելությունն առավոտից դիտորդություն է իրականացնում Վաղարշապատ խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններին։ Մեր դիտորդներն առավոտվա ժամը 7-ից շրջում են ընտրական տեղամասերով։ Այս պահի դրությամբ այցելել են շուրջ 40 ընտրական տեղամաս։ Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԻՔՄ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

«Հիմնական խնդիրները, որոնք արձանագրվել են, հետևյալն են՝ ընթացակարգային՝ 3, վիճաբանության՝ 2, ընտրողների կազմակերպված տեղաշարժի՝ 3, միտումնավոր բաց քվեարկության՝ 1 դեպք։ Բաց քվեարկության դեպքեր շատ են արձանագրվել, բայց 1-ն է որ դիտորդների կողմից գնահատվել է որպես միտումնավոր բաց՝ ինչ-որ մեկին ինչ-որ բան ցույց տալու, ոչ թե կարգին չտիրապետելու կամ քվեախցիկի հերթը շրջանցելու նպատակով»,- նշեց Դանիել Իոաննիսյանը։

Նրա խոսքով՝ գտնվելու իրավունք չունեցող անձի կողմից տեղամասում գտնվելու 1, սպառնալիքի 1, ընտրական հանձնաժողովի ղեկավարի անգործության՝ 1, գրանցամատյանի էական թերություններով լրացման 4 դեպք է արձանագրվել։

«Երեկվա և այսօրվա մասով քարոզչության արգելքի կարգի ակնհայտ խախտումներ ենք հայտնաբերել, մասնավորապես՝ Ֆեյսբուք սոցցանցում՝ վճարվող գովազդ, որը շարունակվում է, այսինքն վճարվող գովազդի համար ժամանակահատվածը ներառել է նաև այս արգելված լռության և քվեարկության օրը, ուղղակի այդպիսի դեպք, որը արվել է կուսակցության ֆեյսբուքյան էջի կողմից, նկատել ենք «Հանրապետություն» կուսակցության մասով՝ 7 դեպք, և անուղղակի էջերի կողմից նկատել ենք քարոզչություն «Հայրենիք», ՔՊ կուսակցությունների և «Հաղթանակ» դաշինքի մասով»,- նշեց Իոաննիսյանը։

Նա նաև հայտնեց, որ մասնակցությունը առավոտվա ժամերին եղել է ուղիղ 2 անգամ բարձր, քան 2021 թվականի համանման ընտրություններում, իսկ 3 գյուղերում հինգ անգամ ավելի է եղել ակտիվությունը։

«Գիշերվանից սկսած արձանագրել ենք խախտումների կեղծ ահազանգեր՝ այսինքն ահազանգեր երևույթների մասին, որոնք ներկայացվում են որպես խախտում, բայց այդպիսիք չեն հանդիսանում գործող օրենսդրությամբ. առաջինը՝ քվեաթերթիկների տրցակները սեղաններին շարած լինելը կամ քվեաթերթիկները չհրկիզվող պահարանից դուրս պահելը, մյուսը՝ պաստառները ընտրական տեղամասի մոտակայքում. սա ևս խախտում չէ. իհարկե, պաստառների համար կան սահմանված վայրեր, չի կարող պաստառ լինել ամեն սյան, պատի վրա, բայց եթե դա սահմանված վայր է պաստառի համար, էական չէ, թե այդ վայրը ընտրական տեղամասից ինչ հեռավորության վրա է, հաջորդը ընտրական շտաբ՝ տեղամասի մոտակայքում։ Սա ևս խախտում չէ, քանի դեռ շտաբն ու ընտրական տեղամասը նույն շինության մեջ չեն։ Նաև եղել է տարօրինակ ահազանգ՝ շրջիկ քվեարկության բացակայության հետ կապված։ Մի քիչ տարօրինակ է, քանի որ շրջիկ քվեարկւթյան ինստիտուտ Հայաստանում չկա»,- նշեց Դանիել Իոաննիսյանը։

bottom of page