top of page

«Ալ Ահլի» տեղափոխվող Սպերցյանի տարեկան աշխատավարձը կգերազանցի 8 միլիոն եվրոն.

  • 1 day ago
  • 1 min read

«Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանը տեղափոխվում է  Սաուդյան Արաբիայի «Ալ Ահլի»։  Տրանսֆերի հիմնական արժեքը կազմել է 25 միլիոն եվրո, ևս 5 միլիոն նախատեսված է որպես բոնուս, իսկ խաղացողի հաջորդ վաճառքից «Կրասնոդարը» կստանա 10%: Պայմանագիրը կնքվել է երեք տարով՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։ Սպերցյանի տարեկան աշխատավարձը կգերազանցի 8 միլիոն եվրոն։

Էդուարդ Սպերցյանը Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլի»-ում  փոխարինելու է կոտդիվուարցի հայտնի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեին։  

Կեսիեի պայմանագրի ժամկետն «Ալ-Ահլիի» հետ վերջերս է ավարտվել:

Սպասվում է, որ Սպերցյանն «Ալ-Ահլիի» տրամադրության տակ կլինի հուլիսի 16-ին։ Հենց այդ օրը սաուդյան ակումբը կմեկնարկի իր նախամրցաշրջանային ուսումնամարզական հավաքը, որը կանցկացվի Ավստրիայում:

 

1/2787
bottom of page