top of page

Սամվել Կարապետյանի հայցադիմումը ընդդեմ Դավիթ Քալաշյանի մակագրվել է դատավոր Արսեն Հովհաննիսյանին

  • Writer: Ani
    Ani
  • 5 hours ago
  • 1 min read

ree

Գործարար, բարերար Սամվել Կարապետյանի հայցադիմումն ընդդեմ Հզոր միտք, հզոր Հայաստան» ՀԿ նախագահ Դավիթ Քալաշյանի սեպտեմբերի 10-ին մակագրվել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատավոր Արսեն Գևորգի Հովհաննիսյանին։ Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է Datalex տեղեկատվական համակարգից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Սամվել Կարապետյանը Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան հայցադիմում է ներկայացրել՝ ընդդեմ «Հզոր միտք, հզոր Հայաստան» ՀԿ նախագահ Դավիթ Քալաշյանի։

Նա պահանջում է Քալաշյանին հերքել զրպարտություն հանդիսացող տվյալները, ինչպես նաև՝ փոխհատուցել 6 մլն դրամ։

Հայցադիմումում նշված է, որ Դավիթ Քալաշյանը 13.08.2025 թվականից մինչև 04.09.2025 տեղադրել է տեսանյութեր ու հրապարակումներ, որտեղ ներկայացրել է գործարար Սամվել Կարապետյանի գործունեությանն առնչվող հարցեր՝ տարածելով և ներկայացնելով սուտ տեղեկություններ Սամվել Կարապետյանի կողմից ֆինանսական պարտավորությունների չկատարման և այլ հանգամանքների մասին։

bottom of page