Սերգեյ Լավրովը ապրիլի 14-15-ը պաշտոնական այցով կմեկնի Չինաստան
- 2 hours ago
- 1 min read

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ապրիլի 14-15-ը պաշտոնական այց կկատարի Չինաստան, որտեղ նախատեսված են բանակցություններ Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հետ։ Այս մասին հայտնել են ռուսական դիվանագիտական գերատեսչությունից, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Ապրիլի 14-15-ը տեղի կունենա ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի պաշտոնական այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն, որի շրջանակներում նախատեսված են բանակցություններ Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հետ»,- նշել են ԱԳՆ-ում:
Նախարարությունից հայտնել են, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները կքննարկեն երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ, տարբեր մակարդակներում շփումների հեռանկարները, փոխգործակցությունը միջազգային ասպարեզում՝ շեշտը դնելով ՄԱԿ-ում, BRICS-ում, ՇՀԿ-ում, G20-ում, Ասիական-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցությունում և այլ բազմակողմ մեխանիզմներում ու ֆորումներում համատեղ աշխատանքի վրա:
«Ակնկալվում է մտքերի հանգամանալից փոխանակում մի շարք թեժ թեմաների և տարածաշրջանային հարցերի շուրջ, ներառյալ ուկրաինական ճգնաժամը և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը»,- ընդգծել են ՌԴ ԱԳՆ-ում:




















