top of page

Թուրքիան կարող է իր զինված ուժերը տեղակայել Սոմալիում 2 տարի ժամկետով

  • Writer: Armen Sukiasyan
    Armen Sukiasyan
  • Jul 20, 2024
  • 1 min read
ree

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը առաջարկ է ներկայացրել խորհրդարան՝ ուղղված Սոմալիի անվտանգությանն ու հակաահաբեկչական գործողություններին աջակցելուն, որտեղ երկրի զինված ուժերի տարրեր կարող են տեղակայվել երկու տարի ժամկետով։

«Փաստաթղթում նշվում է, որ Թուրքիայի և Սոմալիի միջև գոյություն ունեցող համաձայնագրերի շրջանակում Սոմալիում անվտանգության և կայունության ապահովման նպատակով իրականացվում են ուսուցողական, աջակցության և խորհրդատվական գործողություններ»։

Առաջարկության մեջ նաև ասվում է, որ Թուրքիայի զինված ուժերի ռազմածովային ստորաբաժանումները արդյունավետորեն աջակցում են Ադենի ծոցում, Սոմալիի ափերի մոտ և Արաբական ծովում ծովային ավազակային հարձակումների, կողոպուտի և ահաբեկչության դեմ պայքարելու ջանքերին՝ թույլտվության շրջանակներում: 

1/2464
bottom of page