top of page

Գերմանիայում օդանավակայանի աշխատանքն ոզնու պատճառով կանգնեցվել է

Ոզնին կաթվածահար է արել Գերմանիայի Արնշտադտ-Ալքերսլեբեն օդանավակայանի աշխատանքը։ Այս մասին հայտնում է Bild-ը։

Լրագրողների խոսքով, ինքնաթիռի անձնակազմը պատրաստ է եղել թռիչքի, սակայն կենդանին թույլ չի տվել։

«Ոզնին զբաղված էր թռիչքուղու մեջտեղում ուտելիք փնտրելով և չէր ուզում տեղ բացել մեր ինքնաթիռի համար», - ասել է օդաչուն։

Գազետա.ռու-ն գրում է, որ օդանավակայանի աշխատակիցները փորձել են ոզնուն քշել ասֆալտից ու խոտերի մեջ գցել, բայց նա չի ցանկացել հեռանալ։

bottom of page