Պուտինը զգուշացրել է ԱՄՆ-ին
- Armen Sukiasyan

- Jul 28, 2024
- 1 min read

Եթե ԱՄՆ-ն իր սպառազինությունը տեղակայի Գերմանիայում, ՌԴ-ն իրեն ազատ կհամարի միջին և փոքր հեռահարության հարվածային զենքերի տեղակայման՝ նախկինում ընդունված մորատորիումից, այս մասին ասել է նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ելույթ ունենալով Սանկտ Պետերբուրգում ռազմածովային ուժերի շքերթի ժամանակ։Նա ուշադրություն է հրավիրել ամերիկյան վարչակազմի հայտարարության վրա՝ Գերմանիայում հեռահար հրթիռային համակարգեր տեղակայելու ծրագրերի մասին։
Պուտինը նշել է, որ ՌԴ-ն հայելային միջոցներ կձեռնարկի։




















