top of page

«Նոա» - «Սլիմա Ուոնդերերս» հանդիպման տոմսերը կլինեն անվճար

  • Jul 23, 2024
  • 1 min read

Ֆուտբոլի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի «Նոա» - «Սլիմա Ուոնդերերս» (Մալթա) առաջին հանդիպման տոմսերը կլինեն անվճար, հաղորդում է երեւանյան ակումբի ֆեյսբուքյան էջը:

Հանդիպումը տեղի կունենա հուլիսի 25-ին` Աբովյան քաղաքի Վահագն Թումասյանի անվան մարզադաշտում եւ կմեկնարկի 20:00-ին։

Խաղի օրը` ժամը 18:00-ից, Երեւանի Հանրապետության հրապարակից (ԱԳՆ նախկին շենքի հարակից տարածքից) երկրպագուներին Աբովյան տեղափոխելու համար անվճար ավտոբուսներ կշարժվեն մարզադաշտ, իսկ խաղից հետո՝ հակառակ ուղղությամբ:

1/2860
bottom of page