top of page

Իրանը կnչնչացնի ԱՄՆ-ի բոլոր ռազմաբшզաները

  • 27 minutes ago
  • 1 min read

Իրանը կnչնչացնի ԱՄՆ-ի բոլոր ռազմաբшզաները Պարսից ծոցի հարավային մասում։ Իսլամական հանրապետության «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական ռազմական հրամանատարության շտաբի պաշտոնական ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆաղարին հայտարարել է, որ Պարսից ծոցի հարավում տեղակայված ամերիկյան բոլոր ռազմակայանները առաջիկայում կարող են զրկվել շահագործման հնարավորությունից: Իրանցի բարձրաստիճան զինվորականը նշել է, որ Թեհրանի նպատակն է տարածաշրջանում ստեղծել նոր անվտանգային համակարգ և իրողություններ:


Ինչպես հայտնում է ամերիկյան Fox Newsհեռուստաալիքը, Զոլֆաղարին փաստել է նաև, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը վերջին 24 ժամվա ընթացքում լիակատար վերահսկողություն են սահմանել ռազմավարական նշանակություն ունեցող Հորմուզի նեղուցում՝ արգելափակելով բոլոր նավերի տեղաշարժն այդ ջրային ուղիով:


Միևնույն ժամանակ, արևմտյան լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունը պատրաստել է հնարավոր պատասխան քայլերի ծրագիր։ Պենտագոնի կողմից մշակված նախագծերը նախատեսում են հարվածների իրականացում Իրանի էներգետիկ համակարգի օբյեկտների ու հանգուցային ենթակառուցվածքների ուղղությամբ, եթե Վաշինգտոնը որոշի շարունակել կամ ընդլայնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում։ 

1/2694
bottom of page