top of page

«Չհուսահատվեք երբեք, ամեն բան լավ է լինելու»․ Անուշ Միրզոյանը միացել է «Ուժեղ Հայաստան»-ին

  • 3 hours ago
  • 1 min read

Լրագրող Անուշ Միրզոյանը միացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը։

Նա հայտարարել է.

«Սիրելի քաջարանցիներ, ես Անուշ Միրզոյան եմ․ լրագրող, ում մասնագիտական կյանքն անցել է պատերազմի, սահմանային ու քաղաքական ճգնաժամի պայմաններում։ Հայաստանի համար այս խիստ ծանր շրջանում որոշում եմ կայացրել միանալ ազգային բարերար, գործարար Սամվել Կարապետյանի գլխավորած քաղաքական թիմին՝ «Ուժեղ Հայաստանին»։

Իմ աչքի առջև է խարխլվել Սյունիքի անվտանգությունը, շփվել եմ բազմաթիվ մարդկանց հետ, որոնց կյանքը թաթախված է խնդիրների մեջ։ «Ուժեղ Հայաստանն» է, որ կարող է լուծել Հայաստանի առջև ծառացած խնդիրները, հանել երկիրն այս վիճակից, «Ուժեղ Հայաստանն» անելու է ամեն բան, որ թե՛ գյուղում, թե՛ քաղաքում ապրողն իրեն անվտանգ զգա ու ապրի ապահով։

Սիրելի համաքաղաքացիներ, չհուսահատվեք երբեք, ամեն բան լավ է լինելու, այլևս թույլ չենք լինելու և ունենալու ենք ուժեղ Սյունիք, ուժեղ Հայաստան։ 

Հայաստանի Հանրապետության հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է լինելու։ Եթե-ներ չկան, մենք գնում ենք բացարձակ հաղթանակի։

Աստված զորավիգ, կհանդիպենք»։

1/2603
bottom of page