Նիկոլ Փաշինյանը գնում է Սուրբ Աթոռ, հանդիպելու է Հռոմի Պապի հետ
- Ani
- 19 hours ago
- 1 min read

Նիկոլ Փաշինյանը գնում է Սուրբ Աթոռ, հանդիպելու է Հռոմի Պապի հետ։ Այդ մասին Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանն է հայտնել։
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-20-ը աշխատանքային այցով կգտնվի Սուրբ Աթոռում:
Հոկտեմբերի 19-ին վարչապետը Սուրբ Պետրոսի հրապարակում ներկա կգտնվի Արքեպիսկոպոս Իգնատիոս Մալոյանի և ևս 6 այլ Երանելիների սրբադասման արարողությանը, որը տեղի կունենա Լևոն XIV-րդ Պապի հանդիսապետությամբ:
Այցի շրջանակում նախատեսված է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Նորին Սրբություն Հռոմի Պապ Լևոն XIV-ի առանձնազրույցը:
Տեղի կունենա նաև ՀՀ վարչապետի հանդիպումը Սուրբ Աթոռի պետքարտուղար Պիետրո Պառոլինի հետ»,- գրել է խոսնակը: