top of page

Սպարտակ Ղուկասյանին ԱԱԾ մեկուսարանից ազատ արձակվեց.Նա կալանքը կկրի տանը

  • 11 minutes ago
  • 1 min read

2026 թվականի մայիսի 27-ին Առաջին ատյանի դատարանը Վարդան Ղուկասյանի որդուն՝ Սպարտակ Ղուկասյանին, կալանավորելու որոշում էր կայացրել։

Ղուկասյանի խափանման միջոցի հարցը պետք է քննվեր հունիսին, սակայն դատախազությունը արտահերթ նիստ նշանակելու միջնորդություն էր ներկայացրել։

Սպարտակ Ղուկասյանի պաշտպան Հովհաննես Ղարաքեշիշյանը հայտնել էր. «Ծանուցում ենք ստացել դատական նիստի նշանակման մասին, սակայն հայտնել ենք, որ չենք կարող մասնակցել՝ ծանրաբեռնվածության պատճառով»։

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ նա տնային կալանքի տակ գտնվելու ընթացքում, իբր, կանոններ է խախտել։ Արդյունքում պաշտպանական կողմը որոշումը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ դատարան, և դատարանը որոշում է կայացրել Սպարտակ Ղուկասյանի խափանման միջոցը փոխել ու նրա նկատմամբ կրկին տնային կալանք կիրառել։

Այս պահին Սպարտակ Ղուկասյանն ազատ է արձակվել ԱԱԾ մեկուսարանից և կալանքը կկրի տանը։

Հիշեցնենք, որ Սպարտակ Ղուկասյանին մեղադրանք էր առաջադրվել 2025 թվականի նոյեմբերին։ Այդ օրը ՔԿ-ն հայտնել էր, որ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով կատարված խուլիգանություն)։


1/2787
bottom of page