top of page

Լավ հանդիպում էր Նիկոլ Փաշինյանի հետ․ խոսեցինք տնտեսական գործընկերության զարգացման մասին․ Զելենսկի

  • May 4
  • 1 min read

Լավ հանդիպում էր Նիկոլ Փաշինյանի հետ։ Կարևոր է, որ մենք վերականգնենք մեր երկրների միջև ակտիվ երկխոսությունը, հայտարարել է Վոլոդիմիր Զելենսկին։

«Քննարկեցինք տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները։ Խոսեցինք տնտեսական գործընկերության զարգացման մասին։ Ես առաջարկեցի վերսկսել Տնտեսական համագործակցության միջկառավարական համատեղ հանձնաժողովի աշխատանքը և դրա հաջորդ նիստն անցկացնել այս տարի՝ Կիևում»,-նշել է նա։

1/2695
bottom of page