top of page

Էլեկտրաշոկով հարվածել է համագյուղացուն, պարանով կապել ձեռքերը՝ պահանջելով 10 հազար դոլարը փոխանցել իրեն

  • Writer: Ani
    Ani
  • 5 hours ago
  • 1 min read

ree

Դեկտեմբերի 11-ին Համայնքային ոստիկանության Գուգարքի բաժնում ավազակության վերաբերյալ օպերատիվ տեղեկություն էր ստացվել:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Դարպաս գյուղի 46-ամյա բնակիչը, որպես արհեստավոր գնալով 35-ամյա համագյուղացու տուն, էլեկտրաշոկով հարվածներ է հասցրել նրան, ապա պարանով կապել ձեռքերը՝ պահանջելով, որ նա հաշվեհամարին եղած գումարը փոխանցի իր հաշվին: Բռնության ենթարկված 35-ամյա երիտասարդը 10000 դոլար փոխանցել է 46-ամյա համագյուղացու հաշվեհամարին:

Դարպաս գյուղի 35-ամյա բնակչից հաղորդում է ընդունվել:

46-ամյա տղամարդը ձերբակալվել, տեղափոխվել է Գուգարքի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել է Լոռու մարզի քննչական վարչություն։

1/2452
bottom of page