Գողություն՝ «Եվրոբազա» ընկերությունից․ կոտրել են պատուհանը, ապա չհրկիզվող պահարանն ու տարել 13 մլն դրամ
- Ani
- 4h
- 1 min read

Երևանում թալանել են հայտնի «Եվրոբազա» ընկերությունը:
Գագիկ Շամշյանի հաղորդմամբ, այս մասին հոկտեմբերի 15-ին ահազանգել է Երևանի բնակիչ 38-ամյա Հրայր Ա.-ն։ Տեղում նա քրեական և համայնքային ոստիկաններին հայտնել է, որ հոկտեմբերի 14-ից 15-ն ընկած ժամանակատահատվածում անհայտ անձը կամ անձինք Արին Բերդի փողոցում գործող «Եվրոբազա» ընկերության պատուհանի ճաղավանդակը տեխնիկական միջոցների գործադրմամբ պոկել են, մտել ներս, ապա իր աշխատասենյակում եղած չհրկիզվող պահարանի դուռը տեխնիկակակն միջոցների գործադրմամբ բացել են և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար:
Հրայր Ա.-ն ոստիկաններին և քննիչներին հայտնել է, որ ինքը «Եվրոբազա» ընկերության փոխտնօրենն է, իսկ չհրկիզվող պաահարանում եղել է մոտ 13 միլիոն դրամ: