Արցախի մշակութային ժառանգությունը ոչնչացնող Ադրբեջանը ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ է ընտրվել
- Ani

- 2 hours ago
- 1 min read

Այսօր Փարիզում, 1972 թվականին ստեղծված ՅՈՒՆԵՍԿՕ-ի կոնվենցիայի մասնակից պետությունների գլխավոր ասամբլեայի 25-րդ նստաշրջանում, Ադրբեջանը 2025-2029 թվականների համար ընտրվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Արևելյան Եվրոպայի տարածաշրջանից մեկ տեղի համար մրցել են հինգ երկրներ։ Առաջին փուլում Ադրբեջանը 160 ձայնից ստացել է 92-ը։
21 պետությունից բաղկացած կոմիտեն պատասխանատու է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկի կազմման, վայրերի պահպանման և Համաշխարհային ժառանգության հիմնադրամի միջոցների բաշխման համար։ Ադրբեջանը նախկինում կոմիտեի անդամ է եղել 2015-2019 թվականներին, իսկ 2019 թվականին հյուրընկալել է դրա 43-րդ նստաշրջանը։




















