top of page

Հայ շախմատիստները մրցանակակիրների շարքում են

Վրաստանի Փոթի քաղաքում ավարտվեց «17th Poti International Chess Festival Nana Aleksandria Cup - 2024» շախմատի միջազգային մրցաշարը:



Մրցաշարն անցկացվում էր տարբեր վարկանիշային և տարիքային խմբերով:



Ներկայացնում ենք բոլոր մրցանակակիրներին։



Ա խմբում գրոսմայստեր Հովիկ Հայրապետյանը 9 հնարավորից վաստակեց 6.5 միավոր և զբաղեցրեց 5-րդ հորիզոնականը։



ՖԻԴԵ-ի վարպետ Վահե Սուքիասյանը վաստակեց 6 միավոր և զբաղեցրեց 8-րդ հորիզոնականը։



Մինչև 2300 վարկանիշ ունեցողների պայքարում 1-ին հորիզոնականը 6 միավորով զբաղեցրեց գրոսմայստեր Վահե Բաղդասարյանը:



Կանանց պայքարում 1-ին հորիզոնականը 4.5 միավորով զբաղեցրեց կանանց ՖԻԴԵ-ի վարպետ Աննա Խաչատրյանը:



Բ խմբում Խաչատուր Մեսրոպյանը վաստակեց 6.5 միավոր և զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը։



Ռուբեն Իշխանյանը և Սուրեն Գեսյանը նույնպես վաստակել են 6.5 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել համապատասխանաբար 4-րդ և 5-րդ հորիզոնականները:



Աղջիկների պայքարում 2-րդ հորիզոնականը 5.5 միավորով զբաղեցրեց Անահիտ Մուրադյանը, իսկ 3-րդ հորիզոնականը 5 միավորով զբաղեցրեց Սեդա Բադալյանը։



60+ տարեկան մասնակիցների պայքարում 1-ին հորիզոնականը 5.5 միավորով զբաղեցրեց Մամիկոն Մարտիրոսյանը:



Գ խմբում Մարկ Մարգարյանը վաստակեց 6.5 միավոր և զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը։



Մինչև 1700 վարկանիշ ունեցողների պայքարում 1-ին հորիզոնականը 6.5 միավորով զբաղեցրեց Արմեն Վարդանյանը:



Մինչև 12 տարեկան պատանիների պայքարում 1-ին հորիզոնականը զբաղեցրեց Վահան Թովմասյանը։ 



Դ խմբում մրցաշարի հաղթող դարձավ Տիգրան Գևորգյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7 միավոր: 



Յուրա Հարությունյանը 7 միավորով զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը, իսկ Արամ Վարդևանյանը նույնքան միավորով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը:



Մինչև 1500 վարկանիշ ունեցողների պայքարում 1-ին հորիզոնականը 7 միավորով զբաղեցրեց Արմեն Խաչատրյանը:



Ե խմբում Մարտուն Աբրահամյանը վաստակեց 6.5 միավոր և զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը։



Աղջիկների պայքարում 2-րդ հորիզոնականը 5.5 միավորով զբաղեցրեց Արմենուհի Բաբայանը:



Մինչև 12 տարեկան պատանիների պայքարում 1-ին հորիզոնականը զբաղեցրեց Ռուբեն Բաղումյանը։ 



Մինչև 8 տարեկան պատանիների խմբում հաղթող դարձավ Մանվել Վարդանյանը, ով 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր: 



Հակոբ Պետրոսյանը նույնպես վաստակեց 7.5 միավոր և լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրեց 3-րդ հորիզոնականը։

1/1846
bottom of page