Բելառուս ժողովրդին մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում․ ԱԳՆ խոսնակ
- Armen Sukiasyan
- Jul 3, 2024
- 1 min read

ՀՀ ԱԳՆ խոսնակը շնորհավորել է Բելառուսի բարեկամ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։
«Մեր շնորհավորանքները Բելառուսի բարեկամ ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ։
Գիտակցելով օրվա նշանակությունը, այդ թվում՝ հայ ժողովրդի ներդրումը Բելառուսի ազատագրման գործում, բելառուս ժողովրդին մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում»,- X-ի իր էջում գրել է Անի Բադալյանը։