top of page

«Այդպես էլ Քննչականն ու ՄԻՊ-ը չայցելեցին հիվանդանոց»․ Սյուզի Բադոյան

May 11, 2024
1 min read

Լրագրող Սյուզի Բադոյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Առավոտյան ճամփա փակած արցախցի Արմեն Բաղդասարյանը, ով Ոստիկաննների բռնի ուժով բերման ենթարկելու պահին վնասվածք էր ստացել և շտապօգնության մեքենայով տեղափոխվել էր Իզմիրլյան ԲԿ, դուրս գրվեց արդեն։


23-ամյա արցախցի երիտասարդի հետ էի մեկ ժամից ավելի, այդպես էլ հիվանդանոց չեկավ Քննչականից ոչ ոք, չայցելեց ՄԻՊ-ը, և որևէ ոստիկան։


Տղայի ձեռքի վնասվածքը մշակվեց, անհրաժեշտ սրսկումներն ստացավ ու դուրս եկավ Իզմիրյանից։


Հրաժարվեց խոսել, ցավեր ուներ, միայն թույլ տվեց վիրակապը նկարել։


Արմենը բոլորիդ շնորհակալություն հայտնեց ուշադրության և աջակցության համար»։

1/2967
bottom of page