top of page

Իշխան Սաղաթելյանին «Սրբազան պայքարի» գործով են Քննչական կոմիտե կանչել

Dec 9, 2025
1 min read

Այսօր ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանին կոմիտե են կանչել՝  «Սրբազան պայքարի» գործով հարցաքննության։

Սաղաթելյանը քիչ առաջ հայտնեց՝ հրաժարվել է քաղաքական հետապնդում ներկայացնող գործով որևէ ցուցմունք տալ.

«Այդ գործից կա անջատված մաս, և տեղի է ունենում լայնածավալ քննություն։ Ես հրաժարվել եմ որևէ ցուցմունք կամ բացատրություն տալուց` հայտարարելով, որ դա քաղաքական գործ է, իրավական ոչ մի պրոցես տեղի չի ունենում, քաղաքական պատվերի շրջանակում հետապնդումներ են, ուստի ես հրաժարվում եմ որևէ բացատրություն տալուց»։ 

1/2967
bottom of page