top of page

Ես չեմ պատրաստվում դիմել` իմ ծառայությունը դադարեցնելու. ինձ մեղադրում են կուսակրոնության ուխտը խախտելու մեջ, նպատակը քարոզչական է. Արշակ արքեպիսկոպոս

  • Writer: Ani
    Ani
  • 45 minutes ago
  • 1 min read

ree

Ես չեմ պատրաստվում իմ ծառայությունը դիմել դադարեցնելու, միայն այն պատճառով, որ ինչ-որ մարդիկ այդպես են ուզում: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է Մայր Աթորի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոսը:

Նա նշել է, որ կարող է հասնի պահը, որ ծառայությունը դադարեցնելը կարող է օգտակար լինել օբյեկտիվ քննություն իրականացնելուն, կարող է օգնել, որ մարդկանց մոտ թյուր կարծիք չձևավորվի: Արշակ արքեպիսկոպոսը հավելել է՝ պատրաստ է ցանկացած լուծման:

«Ինձ մեղադրում են կուսակրոնության ուխտը խախտելու, կենակցելու մեջ և այլն: Հիմա եթե իմ պաշտոնավորությունը դադարեցնում եք, զավեշտական է, ես ավելի մեծ հնարավորություն եմ ունենում այդ նույն մեղքը գործելու: Նպատակը ո՞րն է: Պարզ է՝ քարոզչական»,- պարզաբանել է նա:  

1/2433
bottom of page