top of page

Մյունխենի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը ԱԹՍ-ների հայտնաբերման պատճառով

Oct 4, 2025
1 min read

Մյունխենի օդանավակայանը կրկին դադարեցրել է աշխատանքը անօդաչուների հայտնաբերման պատճառով:



Գերմանական օդային երթևեկության կառավարման ծառայությունը ժամը 21:30-ի սահմաններում հայտնաբերել է անօդաչու թռչող սարքեր և նախ սահմանափակել, ապա ամբողջությամբ դադարեցրել թռիչքները օդանավակայանում:


Տասնյակ չվերթներ վերահասցեավորվել են այլ օդանավակայաններ, չեղարկվել կամ հետաձգվել այլ ամսաթվերի:


Շաբաթ առավոտյան օդանավակայանն աստիճանաբար սկսել է վերսկսել աշխատանքը, սակայն օրվա ընթացքում չվերթների ուշացումներ են սպասվում:

1/2967
bottom of page