top of page

«Աստղիկ» ԲԿ–ում նորածնի մահվան դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել

  • Writer: Ani
    Ani
  • Nov 11
  • 1 min read

ree

Նախօրեին «Աստղիկ» բժշկական կենտրոնում նորածնի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ բուժաշխատողի կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու հատկանիշներով: Այս մասին հայտնեցին Քննչական կոմիտեից:

Ավելի վաղ հայտնի էր, որ երեկ գիշեր ժամը 03:00-ի սահմաներում Աստղիկ բժշկական կենտրոնի ծննդատուն են տեղափոխել 27-ամյա հղի կնոջ, որի մոտ առաջացել են ծննդաբերական ցավեր։ Մի քանի ժամ հետո բժիշկները մոտեցել են ծննդկանի հարազատներին եւ ասել են, որ նորածինը մահացել է։

Մահացած նորածնի հարազատները կատարվածում մեղադրում են բժիշկներին եւ դեպքի մասին ահազանգել են իրավապահներին։

Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Մալաթիայի քննչական բաժին։

bottom of page