top of page

Քննչական կոմիտեն՝ Վահան Քերոբյանի ձերբակալության մասին

  • Writer: Ani
    Ani
  • 3 hours ago
  • 1 min read

ree

Քրեական գործ է հարուցվել հանցավոր խմբի անդամների դեմ, ովքեր 2008-2014 թվականներին, ըստ նախաքննության, հափշտակել են Երևան համայնքին պատկանող շուրջ 73.8 հեկտար հողատարածքներ և կատարել առանձնապես խոշոր չափերի փողերի լվացում։ Այս մասին ֆեյսբուքում գրառում է արել Քննչական կոմիտեի խոսնակ Կիմա Ավդալյանը:


Auroranews.am-ի հետ զրույցում Ավդալյանը նշեց, որ գործի նախաքննության ընթացքում ձերբակալվել է 9 անձ, որոնց նկատմամբ դատարանին ներկայացվել է կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն։


Հավելենք՝ ձերբակալվածների թվում է նաև ՀՀ էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը:

1/2395
bottom of page