Քրիշտիանու Ռոնալդուն իրեն ավելի գրավիչ է համարում, քան Դեյվիդ Բեքհեմը
- Ani

- 5 hours ago
- 1 min read

Քրիշտիանու Ռոնալդուն իրեն ավելի գրավիչ է համարում, քան իր լեգենդար գործընկեր Դեյվիդ Բեքհեմը։
Երկու խաղացողներին հաճախ համեմատել են իրենց կարիերայի ընթացքում. երկուսն էլ սկսել են «Մանչեսթեր Յունայթեդում», ապա փայլել են «Ռեալ Մադրիդում», իսկ ավելի ուշ դարձել են համաշխարհային խորհրդանիշներ՝ ոչ միայն սպորտի, այլև նորաձևության։
Պիրս Մորգանի հետ հարցազրույցում, երբ նրան հարցրել են, թե ում է ավելի գեղեցիկ համարում, Ռոնալդուն ժպիտով պատասխանել է. «Գեղեցկությունը միայն դեմքը չէ, այլ ամբողջ փաթեթը»։
Ապա զրույցը վերածվել է հումորայինի։ «Պատկերացրեք. ես և կարմիր լողազգեստով մի սովորական տղա Կոպակաբանայում։ Կարծում եք՝ ես շանս չէի ունենա՞», - աչքով է արել ֆուտբոլիստը։
Երբ հաղորդավարը հարցրել է, թե ով ավելի շատ ուշադրություն կգրավի, եթե նրանք երկուսն էլ զբոսնեն լողափում, Ռոնալդուն առանց վարանելու պատասխանել է. «Ես 100 տոկոսով կգրավեի»։ Եվ չնայած նա ընդունել է, որ Բեքհեմը «գեղեցիկ դեմք» ունի, Ռոնալդուն հավելել է, որ «մնացած ամեն ինչ լավ է, իսկ ես կատարյալ եմ»։ Ֆուտբոլիստը ծիծաղել է Մորգանի հետ, բայց միևնույն է հարգանքով նշել է. «Նա հիանալի տեսք ունի, գեղեցիկ է խոսում, ինձ դուր է գալիս»։
Ռոնալդոն դրանով չի սահմանափակվել. նա նույնիսկ կատակել է, որ կարող է լինել մոլորակի ամենահայտնի մարդը։ «Եկեք համաշխարհային հարցում անցկացնենք. ո՞վ է ավելի հայտնի՝ ես, թե՞ Դոնալդ Թրամփը։ Կարծում եմ՝ նույնիսկ փոքրիկ կղզիներում ինձ ավելի լավ են ճանաչում»։




















