top of page

Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Գաբրիել Սարգսյանը դուրս եկան ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի երկրորդ փուլ

  • Writer: Ani
    Ani
  • Nov 3
  • 1 min read

ree

Գրոսմայստերներ Հայկ Մարտիրոսյանը և Գաբրիել Սարգսյանը դուրս եկան 2025 թվականի ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի երկրորդ փուլ: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

Հայկ Մարտիրոսյանը 1.5:0.5 հաշվով առավելության հասավ Ինդոնեզիան ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Սատրիա Դուտա Չահայայի հետ:


Գաբրիել Սարգսյանը 1.5:0.5 հաշվով առավելության հասավ Շրի Լանկան ներկայացնող միջազգային վարպետ Ռանինդու Դիլշան Լիանագեի նկատմամբ:

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը 1:1 հաշվով ավարտեց իր հանդիպումը Եգիպտոսը ներկայացնող գրոսմայստեր Ահմեդ Ադլիի հետ և հաղթողը կորոշվի վաղը՝ արագ շախմատի թայ-բրեյքում:


Գրոսմայստեր Ռոբերտ Հովհաննիսյանը 1:1 հաշվով ավարտեց իր հանդիպումը Մալայզիան ներկայացնող ՖԻԴԵ-ի վարպետ Մոհան Հավինի հետ և հաղթողը նույնպես կորոշվի վաղը՝ արագ շախմատի թայ-բրեյքում:

Թայ-բրեյքը կմեկնարկի նոյեմբերի 3-ին՝ Հայաստանի ժամանակով 13:30-ին:

bottom of page