top of page

«Փաստ». Րաֆֆի Հովհաննիսյանը նորից ակտիվանո՞ւմ է

  • Writer: Ani
    Ani
  • 10 hours ago
  • 1 min read

ree

«Փաստ» թերթը գրում է. «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանն օրերս նշեց, որ զգալի ընդմիջումից հետո կուսակցությունը վերամասնակցում է քաղաքական ընտրական գործընթացներին: Խոսքը մասնավորաբար Վաղարշապատում կայանալիք ընտրությունների մասին է, որին «Ժառանգությունը» ևս մասնակցում է, իսկ ցուցակի առաջին համարը Արկադի Փայտյանն է՝ ազատամարտիկ է, փոխգնդապետ, էներգետիկայի մասնագետ:

«Փաստ» թերթի տեղեկություններով, այս ընտրությունները «Ժառանգության» համար յուրատեսակ «ռեստարտ» փորձություն են: Բանն այն է, որ, մեր աղբյուրների փոխանցմամբ, Րաֆֆի Հովհաննիսյանը որոշել է վերադառնալ ակտիվ քաղաքականություն: Ճիշտ է, նա այս ընթացքում էլ պասիվ դիտորդի դերում չի եղել, տարբեր հարցազրույցներ է տվել, մեկնաբանություններով հանդես եկել, սակայն ինքն էլ, կուսակցությունն էլ վերջին անգամ ընտրական գործընթացներին մասնակցել են 2018 թ. Երևանի ավագանու ընտրություններին:

Եվ ահա, թերթի տեղեկություններով, շուրջ 7 տարի անց «Ժառանգությունը» ոչ միայն մասնակցելու է ՏԻՄ ընտրություններին, այլև նախապատրաստվում է առաջիկայում կայանալ իք խորհրդարանական ընտրություններին: Թե ինչ ֆորմատով կլինի այդ մասնակցությունը, մեզ չհաջողվեց ճշտել, սակայն կան տեղեկություններ, որ համագործակցության բանակցություններ են ընթանում մի շարք հայտնի գործիչների ու շարժումների հետ՝ Րաֆֆի Հովհաննիսյանի շուրջ նախընտրական համագործակցություն ձևավորելու առումով: Կոնկրետ անուններին կանդրադառնանք առաջիկայում՝ այդ առումով տեղեկություններն ամբողջական ճշտելուց հետո:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

bottom of page