top of page

Դոլարի փոխարժեքը մի փոքր նվազել է. եվրոն ու ռուբլին թանկացել են

  • Writer: Ani
    Ani
  • Oct 15, 2025
  • 1 min read

ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 15-ին, կազմել է 382.67 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.10 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 444.93 դրամ (աճել  է 2.75 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 4.84  դրամ (աճել է 0.07 դրամով):

Հայաստանյան բանկերում դոլարը գնվում է 380-382 դրամով, վաճառվում է 384-385 դրամով: Եվրոն բանկերում գնվում է 437-444.5 դրամով, վաճառվում է 447–453 դրամով:

Ռուբլին բանկերում գնվում է 4.71-4.82 դրամով, վաճառվում է 4.89-5.05 դրամով:

Փոխանակման կետերում իրավիճակը հետևյալն է. դոլարը գնվում է 382 դրամով, վաճառվում՝ 384.5 դրամով:

Եվրոն գնվում է 444 դրամով, վաճառվում է 448 դրամով:

Ռուբլին գնվում է 4.77 դրամով, վաճառվում է 4.85 դրամով:

1/2495
bottom of page