top of page

Հանրապետության հրապարակը և կենտրոնական փողոցները փակվելու են

  • Writer: Ani
    Ani
  • 7 days ago
  • 1 min read

ree

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել․

«Էրեբունի-Երևան 2807» տոնակատարության միջոցառումներով պայմանավորված՝ ս.թ. հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:00-ից մինչև հոկտեմբերի 13-ը՝ ժամը 06:00-ն, փակ են լինելու Հանրապետության հրապարակ մտնող Տիգրան Մեծի պողոտան և Նալբանդյան փողոցը։

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 09:00-ից մինչև 24:00-ն, երթևեկության համար փակ է լինելու Հանրապետության հրապարակն ամբողջությամբ։

Բացի այդ, հոկտեմբերի 10-ին՝ ժամը 22:00-ից մինչև հոկտեմբերի 12-ը՝ ժամը 24:00-ն, փակ է լինելու Սախարովի հրապարակն ամբողջությամբ։

Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 06:00-ից մինչև 24:00-ն, երթևեկության համար փակ կլինեն նաև Հյուսիսային պողոտային հարող Տերյան և Պուշկինի փողոցները։

 

1/2358
bottom of page