top of page

Եկեք արձանագրենք, որ այս իշխանությունը չի կարողանում մեծ ենթակառուցվածքային պրոյեկտներ իրականացնել. Իոաննիսյան

  • Writer: Ani
    Ani
  • 5 hours ago
  • 1 min read

ree

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրել է.

«Մետրոյի «Աջափնյակ» կայանը էլի փոզմիշ եղավ։

Եկեք արձանագրենք, որ այս իշխանությունը (նախկինն էլ) չի կարողանում մեծ ենթակառուցվածքային պրոյեկտներ իրականացնել։

17 ջրամբարներից 1-ը կառուցվեց։ Հյուսիս-Հարավի Երևանի (Մալաթիա-Սեբաստիայի) հատվածն ավարտելը գրվեց սառույցին։ Հայ-վրացական բարձրավոլտը 10+ տարի է տեղում է դոփում։ Զովունիից Թբիլիսյան կամուրջի մասին արդեն մոռացանք։ Նոր ատոմակայանի մասին էլ 3 տարի է միայն խոսում ենք։

Ու նույնը, վախենամ, մեզ սպասում է TRIPP-ի կոնտեքստում. Ադրբեջանն իր մասը կառուցելու է, իսկ մենք դեռ սկսած էլ չենք լինի ու կազուս բելլի ենք ստանալու»։

1/2473
bottom of page