Գրիգորի Լեպսի 19-ամյա հարսնացուն երգչի հետ դուրս է եկել թափանցիկ կերպարով
- Ani

- Dec 24, 2025
- 1 min read

Երգիչ Գրիգորի Լեպսը հանրությանը ներկայացել է իր հարսնացուի՝ Ավրորա Կիբայի հետ։ Զույգը մասնակցեցլ է Մարիամ Տիլյաևայի նոր շոուի մեկնարկին նվիրված միջոցառմանը, որտեղ Կիբան առաջին հյուրն էր։
Հանդիպման համար 19-ամյա Ավրորան ընտրել էր համարձակ և աչքի ընկնող կերպար։ Նա կրում էր վարդագույն, բաց ուսերով, երկար թևքերով տոպ և թափանցիկ, ադամանդներով զարդարված կիսաշրջազգեստ՝ ծաղկային ասեղնագործությամբ՝ շորտերի վրայից։ Արծաթե կրունկները, ականջօղերը և փոքրիկ Chanel կլաչն ամբողջացնում էին կերպարը։ Որպես վերնազգեստ՝ նա ընտրել էր կարճ սպիտակ մորթյա վերարկու։
63-ամյա Գրիգորի Լեպսը համադրել էր ընկերուհու գունային գամման՝ ընտրելով վարդագույն և մանուշակագույն հանդերձանք՝ բաճկոն, վերնաշապիկ և փողկապ, տաբատ, կոշիկներ և ֆիրմային արևային ակնոց։ Զույգն անհամբերությամբ կեցվածք է ընդունել լուսանկարվելու համար՝ ձեռք ձեռքի տված, վստահ և զուսպ տեսք ունենալով՝ չնայած լրատվամիջոցների ուշադրությանը։ Միջոցառման լուսանկարներն ու տեսանյութերը հայտնվել են Instagram-ում և արագորեն գրավել սոցիալական ցանցերի օգտատերերի ուշադրությունը։




















