top of page

«Ժողովուրդ». «Հայաքվե»-ն պատրաստվում է 2026 թվականի ընտրություններին. ում հետ կհամագործակցեն

  • Writer: Ani
    Ani
  • 3 hours ago
  • 1 min read

ree

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություն են փոխանցել այն մասին, որ «Հայաքվե» հասարակական-քաղաքացիական միավորումը ակտիվորեն պատրաստվում է 2026 թվականի համապետական ընտրություններին։ Մեր աղբյուրները հայտնում են նաեւ, որ «Հայաքվե»-ն պատրաստվում է միավորվել նոր ձեւավորված «Միասնության թեւեր» շարժման հիմնադիր ու առաջնորդ Արման Թաթոյանին։

««Հայաքվե»-ն ինչ-որ մեկի հետ չի միավորվում, եւ ես չգիտեմ, թե ինչ տեղեկություններ են։ Մենք հայտարարել ենք, որ պատրաստ ենք արտախորհրդարանական ընդդիմության դաշտում արդյունավետ համախմբման գնալ, նախընտրական դաշինք ձեւավորել, ինչի շրջանակներում տարբեր ուժերի հետ, որոնց մենք դիտարկում ենք, կոնտակտներ եղել են, կան»,- ասաց «Հայաքվե»-ի անդամ Մենուա Սողոմոնյանը։

Նա նաեւ հայտնեց, որ երբ միավորման դաշինք ստեղծելու գաղափարը պարզ կլինի արդեն, ապա հանդես կգան հայտարարությամբ եւ կտեղեկացնեն հանրությանը։

Հարցին՝ ո՞ր ուժերի հետ են պարբերաբար հանդիպումներ ունենում, ի՞նչ հարցերի շուրջ են համաձայնության գալիս, եւ ունե՞ն արդյոք միասնական թեկնածու, թե ոչ՝ Սողոմոնյանը նշեց, թե առայժմ վաղ է խոսել այդ մասին։

Նշենք, որ 2026 թվականին սպասվող համապետական ընտրություններին ընդառաջ ընդդիմադիր դաշտում բավականին ակտիվ են գործում Ռոբերտ Քոչարյանի կողմից առաջնորդվող «Հայաստան» դաշինքը եւ բարերար ու գործարար Սամվել Կարապետյանի կողմից նոր ձեւավորված «Մեր ձեւով» շարժումը։

Համապետական ընտրություններին ընդառաջ, կարծես թե, ակտիվ են նաեւ արտախորհրդարանական ընդդիմության ուժերը, սակայն նրանք իրենց համատեղ ծրագրերի եւ համաձայնությունների մասին առայժմ չեն բարձրաձայնում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

1/2452
bottom of page