top of page

Միակ ուղին կաթողիկոսի հանդիպումն է վարչապետի հետ՝ քննարկելու նրա հանգստի կոչվելու պայմանները. Վազգեն արքեպիսկոպոս

  • Writer: Ani
    Ani
  • 2 hours ago
  • 1 min read

ree

Ամենայն Հայոց կաթողիկոսը չի կալանավորվի, կհեռանա գահից, համոզված է Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը: Բալթյան երկրների թեմի առաջնորդը Փաշինյանի ձեռքը սեղմած, ապա վեհափառին սրբապղծության հովանավոր համարած միաբաններից է: Այս մասին գրում է Ազատությունը։

«Միակ ուղին այս ամբողջի լուծման վեհափառ հայրապետի հանդիպումն է ՀՀ վարչապետի հետ՝ քննարկելու վեհափառ տիրոջ հանգստի կոչվելու պայմանները, տարբեր հարցեր», - «Ազատության» հետ զրույցում ասաց Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը:

Վարչապետն ինքն է եպիսկոպոսների հետ հանդիպման ժամանակ ասել, որ պատրաստ է հանդիպել: Այս պահին ոչ մի նշան չկա, որ վեհափառն ու վարչապետը կնստեն նույն սեղանի շուրջ: Նախորդ շաբաթվա վերջին կաթողիկոսը հայտարարել էր՝ շարունակելու է առաքելությունը նույն նվիրումով:

«Այդ հանգստի կոչվելու մեջ ինչո՞ւ են վատ բան տեսնում», - հարցնում է Վազգեն սրբազանը:

Նա Լուսավորչի, Օծնեցու՝ գահից հեռացած կաթողիկոսների օրինակներն է վկայակոչում: Նրա տպավորությամբ՝ արդեն ուշ է, որ վարչապետն ու կաթողիկոսը հավաքվեն այլ հարց քննարկելու, քան գահը թողնելն է: Ըստ արքեպիսկոպոսի՝ այդպիսի հնարավորություն կար ամռանը:

Չի կասկածում՝ որոշ ուժերի ազդեցության տակ է փոխվում վեհափառի տրամադրությունը, և այդ ուժերը, ըստ նրա, այսօր էլ խանգարում են: Ըստ սրբազանի՝ հայաստանյան ընդդիմությունն ու Ռուսաստանն են: Որ վեհափառը, նրա թեմի առաջնորդ եղբայրը այլ երկրների շահերն են առաջ մղում՝ Փաշինյանը բազմիցս է հայտարարել: Սակայն մինչ այժմ ոչ մի փաստ չի հրապարակվել: Քրեական որևէ գործընթացի մասին հայտնի չէ:

«Ազատության» հարցին, թե փաստեր ներկայացվե՞լ են, Բալթյան երկրների թեմի առաջնորդը պատասխանեց. «Կարելի՞ է այստեղ ես լռեմ...ես կարող եմ ասել, որ այո: Եղբոր հետ կապված»:

1/2451
bottom of page