top of page

Երկրաշարժ է տեղի ունեցել Սոչիում

  • Writer: Ani
    Ani
  • 3 hours ago
  • 1 min read

ree

Սոչիում 4.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Լազարևսկի շրջանից ութ կիլոմետր հեռավորության վրա, երկրաշարժի օջախը՝ 10 կմ խորության վրա։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են Մոսկվայի ժամանակով ժամը 13:13-ին։

Սոչիի բնակիչները սոցիալական ցանցերում հայտնել են, որ զգացել են ցնցումները, դրանք ավելի ուժգին են զգացել երկրաշարժի էպիկենտրոնին ավելի մոտ ապրող բնակիչները։  

Նշենք, որ նոյեմբերին ևս   3.3 և 3.2 մագնիտուդով երկու երկրաշարժեր են գրանցվել Սոչիի լեռներում։

1/2443
bottom of page