top of page

Սուրբ Սարգիս եկեղեցում Պատարագի ընթացքում Վեհափառի անունը կրկին զեղչվեց. հավատավոր ժողովուրդը վանկարկում էր կաթողիկոսի անունը

  • Writer: Ani
    Ani
  • Nov 30, 2025
  • 1 min read

Ինչպես արդեն տեղեկացրել էինք,  վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Սուրբ Սարգիս եկեղեցում  մասնակցում է Սուրբ և Անմահ Պատարագի։ Պատարագին մասնակցում է նաև Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, ով գրկախառնվեց Փաշինյանի հետ։

Իսկ պատարագը մատուցում էր Երևանի Ս. Երրորդություն եկեղեցու սպասավոր Արարատ քահանա Օրդոյանը։

Պատարագի ընթացքում  այս անգամ ևս Վեհափառի անունը չհնչեց՝ զեղչվեց, ինչից հետո, հավատացյալ ժողովուրդը սկսեց բարձրաձայն հնչեցնել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի անունը։

Հավատավոր ժողովուրդը պատարագի ժամանակ հնչեցրեցին Հայրապետի անունը։

1/2496
bottom of page