top of page

Դավիթ Առուշանյանը ամենաճակատագրական պահին առաջ նետվեց՝ մարտական խնդիրը կատարելու և նահատակվեց

  • Writer: Ani
    Ani
  • 26 minutes ago
  • 1 min read

ree

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն ընդգծում է՝ Դավիթ Առուշանյանի և հայրենիքի մյուս բոլոր պաշտպանների հերոսությունն ու առաքելությունը անուրանալի է.

«Այսօր Արցախի հերոս Դավիթ Առուշանյանի երկնային ծնունդն է:

Բազմաթիվ քաղաքացիներ, ովքեր գիտակցում են Դավիթի և Եռաբլուրի դերն ու նշանակությունը մեր պետական-հասարակական կյանքում, այցելում էին նրա շիրիմին` հարգանքի տուրք մատուցելու հերոսի հիշատակին:

Պատրաստված սպա, գաղափարական հրամանատար և հայրենիքի նվիրյալ, ով ամենաճակատագրական պահին առաջ նետվեց մարտական խնդիրը կատարելու և նահատակվեց:

Մինչև Եռաբլուրի դերը խորը գիտակցված չեղավ, մինչև հասարակությունն ամբողջապես չգիտակցի նահատակության խորհուրդն ու հայրենիքի պաշտպանի առաքելությունը, պետականության ընթացքն իր բնականոն հուն չի տեղափոխվի:

Փառք հայրենիքի պաշտպաններին,

հավերժ փառք հայրենիքի պաշտպանության համար նահատակված մեր նվիրյալներին»:

1/2425
bottom of page