top of page

Սերժ Սարգսյանի հետ Վազգենի ու Նարեկի վերջին զրույցը բավականին մեծ ռեզոնանս էր առաջացել, ինչին էլ գումարվել էր նաև նրանց նկատմամբ իշխանության կուտակած ատելnւթյունը. Տիգրան Աբրահամյան

Nov 13, 2025
1 min read

Իշխանության տարբեր դեմքերի` Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին ուղղված ակնարկ-ռեպլիկներից հասկանալի էր, որ նրանք որևէ գործի շրջանակներում ձերբակալվելու են: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Այս իշխանության համար հոդվածն առանձնապես կարևոր չի, որովհետև երբ կա հանձնարարություն` հոդված միշտ էլ կճարվի:

Սերժ Սարգսյանի հետ Վազգենի ու Նարեկի վերջին զրույցը բավականին մեծ ռեզոնանս էր առաջացել, ինչին էլ գումարվել էր նաև նրանց նկատմամբ իշխանության կուտակած ատելությունը:

Հետևանքն ու իշխանության սցենարն արդեն կանխատեսելի է»,- գրել է նա:


1/2967
bottom of page