top of page

Երևանում «Chevrolet»-ը բախվել է բետոնե պաշտպանիչ արգելապատնեշին. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

  • Writer: Ani
    Ani
  • 3 hours ago
  • 1 min read

ree

Այսօր՝ նոյեմբերի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 01:00-ի սահմաններում Արարատի մարզի բնակիչ 26-ամյա Նարեկ Զ.-ն իր վարած «Chevrolet» մակնիշի ավտոմեքենայով Գայի պողոտայից դեպի Խուդյակով փողոց տանող ճանապարհահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել պաշտպանիչ բետոնե արգելապատնեշին: 


 


Վթարի հետևանքով վարորդը տեղափոխվել է հիվանդանոց: 



Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակում փաստաթղթեր են կազմվում: 


 


Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ: 

bottom of page