top of page

Քաղաքացին փոխանակման համար տաքսու վարորդին է տվել է 15 մլն դրամ և 20 000 դոլար, քիչ հետո հասկացել է, որ իրեն խաբել են

  • Writer: Ani
    Ani
  • 3h
  • 1 min read

ree

Հոկտեմբերի 27-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։15-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ քաղաքացուց խարդախությամբ խոշոր չափի գումար են հափշտակել, հաղորդում  Shamshyan.com–ը։

Քրեական ոստիկաններին Երևանի բնակիչ 28-ամյա Գոռ Ու․-ն հայտնել է, որ «Facebook» սոցիալական կայքում տարադրամի փոխանակման հայտարարություն է նկատել, որից հետո «WhatsApp» հավելվածի միջոցով կապ է հաստատել Դավիթ ներկայացած անձի հետ և պայմանավորվել հանդիպել «Ռիո մոլ» առևտրի կենտրոնում:

Կայքի տեղեկություններով՝ Գոռ Ու․-ն գնացել է նշված հասցե և իրեն է մոտեցել տաքսի ավտոմեքենա, որի վարորդին փոխանակման համար տվել է 15 մլն 200 հազար դրամ և 20 հազար ԱՄՆ դոլար, ով իր հերթին այն փոխանցել է այլ անձի և հետ վերադարձել և հասկացել, որ Դավիթ ներկայացած անձը խաբեությամբ հափշտակել է նշված գումարը։

Դեպքի փաստով Երևանի քրեական վարչությունում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին։

1/2391
bottom of page