top of page

Արցախի տեղեկատվական շտաբը քաղաքացիության հարցերով աշխատանքային խումբ է ձևավորել

  • Writer: Ani
    Ani
  • 16 hours ago
  • 1 min read

ree

Հաշվի առնելով, որ Արցախի տեղեկատվական շտաբի էջում 2025 թվականի հոկտեմբերի 21-ին տեղադրված հայտարարության մասով մեծամասամբ դիմել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու ընթացակարգերի վերաբերյալ հարցերով, ուստի աշխատանքներն առավել արդյունավետ և թիրախային կազմակերպելու նկատառումերից ելնելով ձևավորվել է աշխատանքային խումբ:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու ամբողջ գործընթացի, այդ թվում ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության, մահվան, հայրության ճանաչման վկայականների վերականգնման, ինչպես նաև քաղաքացիություն ձեռք բերելու հետ կապված այլ իրավախորհրդատվական օգնություն ստանալու համար կարող եք դիմել Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչություն կամ զանգահարել նշված հեռախոսահամարներով։

Հասցե՝ ՀՀ, քաղաք Երևան, Նաիրի Զարյան 17ա

Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ, 10:00–17:00

Հեռախոս՝  099 948765, 091 948765:

Արցախի տեղեկատվական շտաբ

1/2390
bottom of page