Մոմավառություն է տեղի ունեցել Երևանում՝ Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի հիշատակին
- 2 hours ago
- 1 min read

Մոմավառություն և հիշատակի երեկո է տեղի ունեցել Երևանի Պարոնյան-Լեո խաչմերուկում: 4 տարի առաջ այս օրն այս վայրում հղի Սոնա Մնացականյանը վրաերթի ենթարկվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան մեքենաներից մեկի կողմից։ Նա և նրա չծնված երեխան մահացան։ Հայտնում է Սպուտնիկ Արմենիան։
Այսօր մի խումբ մարդիկ ծաղիկներ ու խաղալիքներ էին բերել երիտասարդ կնոջ ու նրա չծնված երեխայի հիշատակին։ Նրանք նաև մոմավառություն իրականացրին։




















