top of page

Կապանում ջրամատակարարումը կդադարեցվի

  • 5 hours ago
  • 1 min read

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. ապրիլի 27-ին ժամը 09:00-19:00 կդադարեցվի Սյունիքի  մարզի Կապան քաղաքի՝ Արփիկ, Աշոտավան թաղամասերի, Լեռնագործներ փողոցի 1-ին, 4-րդ նրբանցքների, Լենհանքեր թաղամասի 3, 4, 7 շենքերի և հարակից անհատական տնատիրությունների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:


1/2657
bottom of page